«Գիտելիքը ուժ է, զարգացած երեխան` լուսավոր ապագա»,-այս սկզբունքով են առաջնորդվում ԿԻՊ կրթության և վերապատրաստման ID կենտրոնում, որը Հայաստանում հանդիսանում է միակ կենտրոնը, որը զբաղվում է կրթական ծրագրերի մշակմամբ և դրանց իրացմամբ:
Երեկ Երևանում տեղի ունեցավ «Գիտելիքը ուժ է» կրթական պրոդուկտների շնորհանդեսը, որին մասնակցել են ավելի քան 33 նախնական կրթություն իրականացնող հաստատությունների ներկայացուցիչներ և համագործակցող այլ կազմակերպություններ։ Ո՞րն է կենտրոնի նպատակը, ինչպես է ներդրվել։ Այս մասին ծրագրի փորձագետները հայտնեցին, որ իրենց առջև նպատակ են դրել լուծել կրթական ոլորտում ներկայիս արմատական խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր երեխաների կրթությանը և վերջիններիս սահմանափակում են իրենց կարողությունները բացահայտելուն և ինքնաճանաչողությամբ կրթության նկատմամբ սեր ձևավորելուն։
Որո՞նք են այդ ուղիները և ի՞նչ հեռանկար են խոստանում։
- ԿԻՊ կրթության և վերապատրաստման ID կենտրոնի կողմից առանձնացնում են մի քանի ուղղություններ. ներկայումս իրականացվում է Հարվարդի համալսարանի դոկտոր Հ. Գարդների բազմակի ինտելեկտի տեսության և 5 զգայարանների ինտեգրմամբ անգլերեն լեզվով կրթական ծրագրերի մշակում, կիրառում և վերապատրաստում: Բացի այն, որ ԿԻՊ կրթության կենտրոնի կողմից առաջարկվող կրթական ծրագրերը մշակվում են բազմակի ինտելեկտի 8 ուղղությունների հիման վրա, հաշվի առնելով նաև նորագույն տեխնոլոգիաները, ծրագրին ինտեգրվել է նաև մարդու 5 զգայարանները, որի միջոցով է, որ մարդը հնարավորություն է ստանում ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց բնույթը։ Այս 8 բազմակի ինտելեկի և 5 զգայարաններով աշխարհընկալման առաձնահատկությունները հաշվի առնելով Կազմակերպության կողմից ձևավորվում են կրթական ծրագրերի բովանդակային մասը, այնուհետև այդ ծրագրերի համապատասխան դասավանդման գործիքակազմը և մեթոդաբանությունը, կրթական ծրագրերի ներդրման պարագայում ուսումնական հաստատություններին առաջարկելով կրթական նոր մոդել,-նշում էին մասնագետները։
Իսկ ո՞րն է կրթական ավանդական մոդելի և սույն ծրագրի միջև գլխավոր տարբերությունը։ Այս մասին մասնագետները նշում էին.
-Ի տարբերություն ավանդական կրթական մեթոդների, այս կրթական ծրագրերի և մեթոդների կիրառմամբ, հնարավորություն է ընձեռվում ընդգրկել սովորողների ավելի լայն շրջանակներ, ընդունելով, որ յուրաքանչյուր անհատ իր ինտելեկտի շրջանակում ունի իրեն բնորոշ ուժեղ և թույլ կողմեր և տեղեկատվության ընկալման ու մշակման առանձնահատկություններ։ Բազմակի ինտելեկտի տեսության և հինգ զգայարանների հիման վրա մշակված կրթական ծրագրերը հնարավորություն են ստեղծում ձևավորել այնպիսի կիրառական և արդյունավետ ուսումնական միջավայր, որն այս կամ այն ձևով ռեզոնանսվում է դասապրոցեսին մասնակցող յուրաքանչյուր երեխայի ուժեղ մեկ կամ մի քանի կողմերի և նախասիրությունների (ինտելեկտների) հետ, արդյունքում նպաստելով գիտելիքն արդյունավետ տեղ հասցնելուն և ուսումնառողի ուսումնական արդյուքները բարելավելուն,- ընդգծեցին մասնագետները։
Նշենք, որ ԿԻՊ կրթության կենտրոնը ներկայացնում է անգլերն լեզվով զարգացման ծրագրեր հետևյալ տարիքային խմբերի համար` 3-6 տարեկաններ, 7-11 տարեկաններ, 12-17 տարեկան պատանիներ։
Յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում կրթությունն է` ազգային զարգացման հեռանկարներով, նորարարական մոտեցումներով. ահա այն գաղափարն է, որ ԿԻՊ կրթության կենտրոնը դրել է իր առջև, և հաստատուն քայլերով իրականացնելու է։
Հարկ ենք համարում նշել նաև, որ կրթական կենտրոնի կողմից մշակված կրթական ծրագրերի, դրանց իրականացման մեթոդաբանության և ներդրման ամբողջ կրթական սխեմայի հեղինակային իրավունքը բացառապես պատկանում է ԿԻՊ կրթական կենտրոնին։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ